Եղեգնաձորում նախընտրական հավաքի ժամանակ ՕՐՕ առաջնորդներից Վարդան Օսկանյանը ներկայացրեց դաշինքի ծրագիրն ու իրենց տեսլականները:
«Ազնիվ կառավարման դեպքում փողի պակաս չի լինելու: Այս իշխանությունները երկիրը տապալել են: Ես մտածում եմ, որ եթե մի 8 տարի առաջ 10 հոգով հավաքվեին, մտածեին, թե ինչ քայլեր անեն, որպեսզի ՀՀ-ին այսքան վնաս հասցնեն, հավատացեք, չէին կարող այսքան հաջողություն ունենալ»,- հայտարարեց Վ. Օսկանյանը՝ հավաստիացնելով, թե իր շնորհիվ է, որ Գաֆէսճեանը, Էռնեկյանը և այլ ներդրողներ եկել են Հայաստան և ներդրումներ արել։
«Վայքի բնակիչներից մեկը տեղից բացականչեց՝ Քոչարյանի ժամանակ ո՞նց էր, լա՞վ էր: Թալանել եք, թալանել»,- լսվեց հավաքված մարդկանց միջից, սակայն Օսկանյանը չարձագանքեց։
Նա շարունակեց իր ելույթը՝ խոսելով ԼՂ հարցի մասին: Օսկանյանն ասաց, որ միշտ էլ հարցը կարելի է լուծել հօգուտ Ադրբեջանի, տարածքների վերադարձի մասին են արդեն խոսում, բայց իրենց եռյակը բացառում է տարածքների վերադարձ, բացառում է դրա մասին նույնիսկ խոսել:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը