Նիկոլ Փաշինյանը գրում է:
Քանի որ մամուլում շրջանառվող տեղեկությունները ճշգրիտ չեն, հարկ եմ համարում տեղեկացնել, որ այսօր Երեւանի կենտրոնում տեղի է ունեցել հետեւյալը.
Բակերից մեկում, որտեղ գտնվում էր Հակոբ Բեգլարյանի շտաբը, մեզ մոտեցավ մի երիտասարդ եւ ՀՀԿ կոնֆետներ հյուրասիրեց: Մեր թիմը եւ ես անձամբ, քաղաքավարությունից ելնելով, ընդունեցինք հյուրասիրությունը:
Ապա՝ տեսա, որ Բեգլարյանի շտաբի ներկայացուցիչներից մեկը պատռում է մեր բուկլետները, մոտեցա եւ այս կապակցությամբ պարզաբանում պահանջեցի:
Պարզաբանումներ չստանալով՝ Հակոբ Բեգլարյանի նկարի ուղղությամբ շպրտեցի ՀՀԿ-ական կոնֆետները եւ հանդես եկա հակահհկական, հակասերժսարգսյանական եւ հակաբեգլարյանական կոչերով:
Եւ ժողովրդին կոչ արեցի չտրվել հանրապետական, բեգլարյանական կեղեքիչ կլանի շանտաժներին. «Գլուխներդ բարձր, դուխներդ տեղը, Ելք կա՛»: Ժողովուրդը պատուհեններից ողջունում էր մեզ:)
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը