Մխիթարյանը լավագույնն է Գերմանիայի գավաթի խաղարկությունում
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան և Դորտմունդի «Բորուսիա» -ի հարձակվողական ոճի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Գերմանիայի գավաթի առաջնության գոլերի և կատարած գոլային փոխանցումների ընդհանուր ցուցակում առաջին հորիզոնականում է: Մխիթարյանը Գերմանիայի գավաթի մրցաշարում հակառակորդների դարպասը գրավել է 4 անգամ և կատարել 2 գոլային փոխանցում` 4 գոլ+ 2 գոլային փոխանցում = 6 -ի: Ռմբարկուների ցանկում Մխիթարյանն առաջին հորիզոնականը կիսում է Նիլս Պետերսենի և Լարս Շտինդելի հետ` հայտնվելով 3-րդ տեղում 4 գնդակով: Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիա Դորտմունդ»-ից խաղացել է 4 խաղ. խաղադաշտում անցկացրել է 360 րոպե, միջին հաշվարկով նա 4 խաղերում 90 րոպեի ընթացքում դարձել է առնվազն 1 գոլի հեղինակ: Դորտմունդի «Բորուսիան» Գերմանիայի գավաթի կիսաեզրափակիչ հանդիպումը կանցկացնի Բեռլինի«Հերտա» թիմի հետ:
