Աստանայում մեկնարկել է Սիրիայի հարցով բանակցությունների 3-րդ փուլը
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մեկնարկել է Սիրիական հակամարտության կարգավորման հարցով բանակցությունների 3-րդ փուլը: Gazeta.ru-ն՝ հղում անելով Reuters գործակալությանը՝ նշվել է, որ սիրիական ընդդիմությունը հրաժարվել է բանակցությունների մասնակցությունից։ Ընդդիմության խոսնակ Ուսամա Աբու Սայիդն հայտարարել է, որ իրենք չեն մասնակցում, քանի որ Ասադի վարչակազմին աջակցող Ռուսաստանը շարունակում է ընդդիմության հսկողության տակ գտնվող տարածքներում խաղաղ բնակչության դեմ հարվածներ հասցնել։
