Hayeli.am-ին հայտի դարձավ, որ իշխող ուժը՝ ՀՀԿ-ն, իր քարոզչական կայքի՝ LoveArmenia-ի լոգոյով կոնֆետներ է բաժանում մարդկանց: ՀՀԿ կազմակերպչական հարցերով հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ կոնֆետներն արտադրում է Գրանդ Քենդի ընկերությունը: Մեր հարցին, թե որքա՞ն գումար է ծախսվել այդ կոնֆետների արտադրության վրա եւ որքա՞ն պատվեր է տրվել ընկերությանը ՀՀԿ-ի կողմից, Թադեւոսյանն ասաց. «Շուտով հաշվետվություն կներկայացնենք՝ գնով, պատվերով, ամեն ինչով, տեղյակ կլինեք»:
Ինչպես ասաց՝ այս պահին խոհրդակցության է, եւ տվյալներն իր մոտ չեն:
Հետաքրքրվեցինք՝ միայն շտաբի՞ աշխատակիցներին են բաժանում, Թադեւոսյանն ասաց, որ բոլորի համար է ուղարկվել: Փաստորեն ՀՀԿ-ն քաղցրացնո՞ւմ է բնակչությանը, Թադեւոսյանը համաձայնեց. «Հա, քաղցրացնում ենք»:
Գրանդ քենդի ընկերությունից չկարողացանք ճշտել, թե որքան է եղել այդ կոնֆետների արտադրանքը. ընկերությունը խոսնակ չունի, չգիտի էլ, թե ով է իրավասու խոսել այդ մասին: Ընկերության սեփականատերերից Միքայել Վարդանյանը չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:
Սեդա Ղուկասյան
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը