Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Ջրառատ գյուղում «Հայաստանի Հանրապետական» կուսակցության (ՀՀԿ) տեղական կառույցի ներկայացուցիչներըզինված հարձակում են գործել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիրների վրա, որի արդյունքում կան վիրավորներ:
Zham.am-ը կապ է հաստատել Ջրառատում միջադեպին ծանոթ բնակիչների հետ, որոնք էլ մանրամասներ են հաղորդել հարձակումից տուժած քաղաքացիներից. «Մի դպրոցական 16 տարեկան տղայի նեղել են հետևից ընկել են: Տղան, բնականաբար, զանգել է իր բարեկամներին, որովհետև դպրոցական երեխա է: Նրանք եկել են որպեսզի տեսնեն, թե ինչ է եղել, ու այդ պահին գյուղապետարանից բազմաթիվ մարդիկ զենքով, ավտոմատով հայտնվում են շենքի դիմաց ու հարձակվում այդ մարդկանց վրա»:
«Մեկին գցել են գետնին ու դանակով մի քանի հարվածներ հասցրել, այս պահին վիրահատում են, իսկ 16-ամյա տղային, դպրոցական տղային, լոմով խփել ջարդել են թևը: Բավականին բարդ կոտրվածք է», - ասաց մեր զրուցակիցը, հավելելով, որ մեկ ուրիշին էլ «վիրավորել են ոտքից, ավտոմատով են կրակել, և լոմի հարված գլխին, վիրահատում են: Մյուսն էլ գլխին լոմի հարված է ստացել»:
Ջրառատի բնակիչներից մեկն էլ հայտնեց, որ «ավտոմատով զինվածները՝ դրանք բոլորը նույն մարդիկ են, ովքեր նախորդ օրը կրակել էին, դրանք բոլորը և գյուղապետը դրանց մեջ է մտնում»:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը