Պեսկովը՝ Պուտինի մասին
Russian.rt.com-ը հայտնում է,որ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կարծում է, որ Վլադիմիր Պուտինի մասին CNN հեռուստաընկերության վավերագրական ֆիլմը հիստերիկ և զգացմունքային տեսանկյունից է ներկայացվել. «Վլադիմիր Վլադիմիրովիչն անձամբ չի հասցրել դիտել ֆիլմը, քանի որ այն գիշերն է ցուցադրվել: Լրատվամիջոցներից ինչ-որ քաղվածքներ մենք հասցրել ենք ընթերցել, և ամեն ինչ այնպես է ներկայացվել, ինչպես և կանխատեսվում էր` դա հերթական նյութն է, որը ցուցադրված է հիստերիկ, զգացմունքային ֆոնով, որը հիմնվում է կարծիքների վրա, որոնք որևէ էական հիմք չունեն, այնպիսի կարծիքների հիման վրա, որոնք առավել հաճախ բացարձակ հորինվածք են»: Նախագահի մամուլի քարտուղարն այդ ֆիլմը նաև անցանկալի է անվանել և հայտարարել, որ այն նոր ոչինչ չի պարունակում:
