Այսօր՝ մարտի 14-ին, Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում «Հայաստանի Հանրապետական» կուսակցության տեղական կառույցի ներկայացուցիչները զինված հարձակում են գործել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիրների վրա, ինչի հետևանքով վիրավորներ կան։ Այս մասին հաղորդագրություն է տարածել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» նախընտրական շտաբը։ Նշենք, որ մարտի 12-ին Ջրառատ գյուղում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անցկացրած քարոզարշավից հետո տեղի էր ունեցել վիճաբանության և ծեծկռտուք, որի ժամանակ էլ գեներալ Լևոն Երանոսյանի եղբայրը՝ Լեռնիկ Երանոսյանը, ով ոստիկանության ներքի զորքերի գնդապետ է, իր անձնական «Մակարով» տեսակի ատրճանակից օդ էր կրակել։ Ըստ ՕՐՕ դաշինքի՝ վիճաբանությունը ծագել էր այն բանից հետո, երբ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիր գյուղացիների հասցեին սպառնալիքներ էր հնչեցրել գործող գյուղապետ, ՀՀԿ ներկայացուցիչ Սամվել Գալստյանը: Քիչ առաջ «Ժառանգություն» կուսակցության գրասենյակից տեղեկացրին, որ վիրավորները տեղափոխվում են Էրեբունի բժշկական կենտրոն: ՕՀՕ-ի համակիրներից մեկը դանակահարվել է, մյուսը հրազենային վիրավորում ստացել:
Հիշեցնենք, որ Լ. Երանոսյանը 2016 թվականի հուլիսի 29-ին Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի գլխավոր «հերոսն» է, ով լուսաձայնային նռնակ էր նետել ցուցարարների ուղղությամբ:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը