«Իմ մոտ վիրավորանք չկա». Սասուն Միքայելյան

««Ելքը» չի խոչընդոտի եւ արգելանք չի լինի երկրում ինչ- որ բան փոխելուն եւ ընտրություններից հետո կհամագործակցի այն ուժերի հետ, որոնք իրենց կդրսեւորեն քարոզարշավի ընթացքում եւ ցույց կտան, թե ուր են ուզում տանել ժողովրդին: Այն ուժերը, որ եղել են իշխանության մաս, կամ այն ուժերը, որ նոր են մտել քաղաքական դաշտ եւ ըմբոստացել են իշխանության դեմ, ուզում են ինչ –որ բան փոխել՝ ես ողջունում եմ այդ անձանց եւ ուժերին, որովհետեւ երկրում հիմա  ծանր վիճակ  է: Ոչ մի կուսակցություն չի կարող մենակ իշխանափոխություն անի, համակարգային փոփոխություն անի, ուժ է պետք, որ իշխանությունը հասկանա, որ իր զինանոցը դատարկ է, որ իրեն սպառել է, ինքը պետք է գնա, պետք է զիջի, ոչ մի իշխանություն հավերժ չի»,Հայելի ակումբում լրագրողներին ասաց «Ելք» դաշինքից թիվ 10 ընտրատարածքում առաջադրված Սասուն Միքայելյանը: Կոտայքի մարզում քարոզարշավի ընթացքում Սեյրան Օհանյանի՝ իր շտաբ այցելելու մասին , Սասուն Միքայելյանն ասաց. «Սեյրան Օհանյանն իր ընկերն է:Եթե ես էլ գնայի ինչ- որ տեղ քարոզարշավի, ես էլ կգնայի Սեյրան Օհանյանի շտաբ: Ես քաղաքականության մեջ մտնելով ոչ կարամ իմ անցյալը ջնջեմ, ոչ էլ էդ մարդն եմ, որ ջնջեմ: Մենք Սեյրան Օհանյանի հետ երկար ճանապարհ եք անցել եւ շատերի հետ իմ հարաբերությունները պահում եմ եւ կպահեմ մինչեւ վերջ, անկախ քաղաքական հայացքներից: Իմ մոտ վիրավորանք չկա. երբ ես կալանավայրում եմ եղել, իմ տղուն տարել են բանակ եւ Սեյրան Օհանյանը իրեն շատ նորմալ է պահել: էնպես որ, մենք քաղաքական հայացքներով չէ, որ մտերմացել ենք, մենք մտերմացել ենք մարտի դաշտում, որտեղ կյանքեր են դրվում»: Դիտարկմանը, որ այդ այցից հետո քննադատություններ հնչեցին, թե ինչու Ս. Օհանյանը չէր այցելում Սասուն Միքայելյանին, երբ նա կալանավայրում, հիվանդանոցում էր, Սասուն Միքայելյանն այսպես արձագանքեց. «Ինձ մոտ ոչ մի վիրավորանք չկա։ Երբ ինձ կալանավորել են, իմ տղան ավարտել է Ժողինստիտուտը, և տարել են բանակ։ Սեյրան Օհանյանը շատ նորմալ է պահել իմ երեխու հանդեպ։ Մեր մեջ նման բան չի կարող լինել։ Մենք քաղաքական հայացքներով չենք մտերմացել, մենք մարտի դաշտում ենք մտերմացել, որտեղ կյանքեր են դրվում»։    

դիտվել է 27 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն է փոխանցել Հայորդյաց տների սաներին «Նոր եմ վերադարձել Հայաստանից և իմ աչքերով եմ տեսել այն, ինչի մասին ԵԽԽՎ զեկույցի հեղինակները նախընտրել են լռել». Ռոբերտ Ամստերդամ (Տեսանյութ) «Եկեղեցին չի կարող զրկվել հասարակական նշանակության հարցերի շուրջ խոսելու բնական իրավունքից». Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահի արձագանքը ԵԽԽՎ-ին Երևի պուլտով ասել են՝ Արցախի նախագահներից մեկն էլ Երեւանում նստի. Քոչարյանը Փաշինյանի խոսքերի մասին Հայաստանին անհրաժեշտ է վերականգնել հարաբերությունները ՀԱՊԿ-ում. Քոչարյան Զովունի-Եղվարդ ավտոճանապահին բшխվել են «Գազել»-ը ու «Nissan Tiida»-ն․ կան վիրшվորներ Նոր Գեղիի բնակիչը դանակի մի քանի հարված է հասցրել 15-ամյա պատանուն ԵԱՏՄ-ի առևտուրը Արևմուտքի հետ նվազել է մինչև 18% «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը 14-ամյա աղջկա հանդեպ սեռական ոտնձգությունը չի բացահայտվել Թրամփը Պեկին կատարած այցի ժամանակ Սի Ծինփինից օգնություն չի խնդրել Իրանի հարցում. Ռուբիո Արցախը հանձնել եք, հիմա ի՞նչն եք հանձնելու, որ չգնամ այդտեղ բնակվեմ. արցախցի կինը՝ Փաշինյանին Իրաքը ֆինանսավորման նպատակով դիմել է Արժույթի միջազգային հիմնադրամին. Reuters Իրանի ժողովուրդը ցույց տվեց, որ դժվարությունների հաղթահարման ուղին անցնում է ազգային համերաշխության միջով. Փեզեշքիան Իրանական կողմի հետ Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման հարցերն են քննարկվել Քրիստոս մեր Եկեղեցու մեջ, մեր ժողովրդի խաչակիր ճանապարհի մեջ, Սուրբ Էջմիածնի անլռելի զանգերի մեջ Իսրայելը հայտարարել է, որ պատրաստ է Իրանի դեմ հնարավոր ռազմագործողությունների վերսկսմանը Հնդիկ բանվորները բողոքի ակցիա են արել Իջևանում, մեկին ձերբակալել են BMW-ն Դավթաշենում կոտրել է սյունն ու ծառը, բախվել տան պատուհանին և կողաշրջված ընկել դարպասի մոտ Ստի բեռից չազատվեցիք, թեև վերջին հնարավորությունն ունեիք․ Բագրատ Սրբազանը՝ ՔԿ նախագահին և դատախազին Փաշինյանն այսօր փաստացի խոստովանեց, որ հայրս պատանդ է, ինչպես և մյուսները. Դավիթ Իշխանյանի որդի
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am