Սկսվել է Սիրիային նվիրված բանակցությունների երրորդ փուլը
ՌԻԱ Նովոստին հաղորդում է ,որ մարտի 14-ին Աստանայում սկսվել է Սիրիային նվիրված բանակցությունների երրորդ փուլը: Սպասվում են մի շարք երկկողմ եւ եռակողմ կոնսուլտացիաներ: Ներկայում տեղի է ունենում Ռուսաստանի պատվիրակության, որը գլխավորում է ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտեւը, հանդիպումը ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ՝ Միլոշ Ստուրգարի գլխավորությամբ: ԱՄՆ-ի պատվիրակությունը ներկայացված է Ղազախստանում այդ երկրի դեսպանով եւ Վաշնգտոնից ժամանած ներկայացուցչով, նշել է Ղազախստանի արտգործնախարարության ներկայացուցիչը՝ չճշտելով ամերիկացի ներկայացուցչի պաշտոնը: Թուրքիան եւ Իրանը ներկայացված են փոխնախարարների մակարդակով:
