«Փոխանակ Հայաստանը զարգանա, ժողովուրդն ավելի զարգանա, մեզ մոտ հակառակ պրոցեսն է գնում: Փոխանակ զարգանանք, մենք հայտնի սկզբունքով ենք առաջ գնում՝ մեկ քայլ առաջ, երկու քայլ՝ հետ։ Մենք ջախջախելու ենք անարդարության մթնոլորտը»,- վայքեցիների հետ զրույցում ասում է ՕՐՕ դաշինքի առաջնորդ Սեյրան Օհանյանը։
Հաճախ են հարց տալիս՝ պե՞տք է եղել իրեն այս ամենը․ «Ես պատասխանում եմ՝ կամ մենք հաղթանակ պետք է տանենք, կամ ժողովուրդը շարունակելու է մնալ այս իրավիճակում»։
«Ընտրությունների միջոցով հնարավոր է հասնել փոփոխությունների, դա գործիք է լուրջ խնդիրներ լուծելու համար: Ես խոսք եմ տալիս՝ ձեզանից յուրաքանչյուրի աչքերի մեջ նայելով՝ մենք պարբերաբար գալու ենք՝ հաշվետվություն տալու, թե ինչ ենք արել այս երկրի համար»,- խոստանում է Սեյրան Օհանյանը։
Նա կարծում է, որ իրենց համակիրների թիվը շատ մեծ է։ Սեյրան Օհանյանն առաջարկում է տուն առ տուն տարածել գաղափարը, որ բոլորի կողքին ենք լինելու․ «Իմ համար կարևոր սկզբունք է՝ կյանքս՝ հայրենիքիս, պատիվս՝ ոչ մեկին։ Դա շարունակելու է իմ սկզբունքը լինել»,- եզրափակեց Սեյրան Օհանյանը։
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը