Նախագահ Սերժ Սարգսյանը «Известия»-ին տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանն անցել է Երրորդ հանրապետության 25-ամյա յուրօրինակ շրջափուլը՝ պետականաշինության որոշակի արժեքավոր փորձով, իր ձեռքբերումներով եւ սխալներով, բայց ապագային ուղղված վստահ հայացքով:
«Այդ ճանապարհը հեշտ չի եղել: Չնայած դժվարություններին և1988 թվականին երկրաշարժի հետևանքների հաղթահարմանը, մեզ պարտադրված պատերազմին, փախստականների հոսքին, շրջափակմանը, արտաքին աշխարհի հետ տնտեսական կապերի խզմանը, էներգետիկ ճգնաժամին և բազմաթիվ այլ խնդիրներին՝ Հայաստանը վստահ քայլեր է ձեռնարկել իր անկախ պետականության վերականգնման ուղղությամբ: Հենց այդ ձգտումն է միավորել ու միավորում գրեթե 10 մլն մեր հայրենակիցներին ամբողջ աշխարհում, ովքեր միասնական են Հայաստանն անվտանգ, ժողովրդավարական և ծաղկուն երկիր տեսնելու իրենց ցանկության մեջ:
Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ֆիզիկական ոչնչացման շարունակվող սպառնալիքի, Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների պայմաններում մենք ուշադրություն ենք դարձրել երկրի պաշտպանունակության ամրապնդմանը: Զարմանալի չէ, որ կայացած առաջին պետական իսնտիտուտներից մեկը հենց մեր բանակն էր, որն արդեն երկար ժամանակ համարվում է տարածաշրջանում ամենաուժեղն ու ամենամարտունակը:
Եվ այսօր՝ կազմավորումից 25 տարի անց, Հայաստանի ԶՈւ-ը շարունակում են կատարելագործվել՝ ամրապնդելով իրենց օպերատիվ հնարավորութուններն ու ժամանակակից սպառազինություններով հագեցածությունը», – ընդգծել է նա:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը