Այսօր Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը «Ելք» դաշինքից թիվ 10 ընտրատարածքում առաջադրված Սասուն Միքայելյանը, անդրադառնալով Կոտայքի մարզում քարոզարշավի ընթացքում Սեյրան Օհանյանի՝ իր շտաբ այցելելուն, ասել է, որ Սեյրան Օհանյանն իր ընկերն է:
«Եթե ես էլ գնայի ինչ- որ տեղ քարոզարշավի, ես էլ կգնայի Սեյրան Օհանյանի շտաբ: Ես քաղաքականության մեջ մտնելով ոչ կարամ իմ անցյալը ջնջեմ, ոչ էլ էդ մարդն եմ, որ ջնջեմ: Մենք Սեյրան Օհանյանի հետ երկար ճանապարհ եք անցել եւ շատերի հետ իմ հարաբերությունները պահում եմ եւ կպահեմ մինչեւ վերջ, անկախ քաղաքական հայացքներից: Իմ մոտ վիրավորանք չկա. երբ ես կալանավայրում եմ եղել, իմ տղուն տարել են բանակ եւ Սեյրան Օհանյանը իրեն շատ նորմալ է պահել»,- նշել է նա:
Տեսանյութը՝ շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը