Արտակարգ իրավիճակ է. չեղարկվել է 5 հազար ավիաչվերթ
ԱՄՆ-ի արեւելյան ափին ավելի քան հինգ հազար չվերթեր են չեղարկվել սաստիկ ձնամրրիկի պատճառով, հաղորդում է FlightAware ավիացիոն պորտալը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: «ԱՄՆ-ի ներսում եւ ԱՄՆ-ից չեղարկված չվերթերի ընդհանուր թիվն այսօր կազմում է 5348»,-ասված է կայքում: Ձնաբուքը, ինչպես սպասվում է, Նյու Յորք կբերի 60 սմ տեղումներ: Քամու ուժգնությունը կհասնի 96 կմ/ժ:
