Երեկ՝ մարտի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 9:00-ի սահմաններում Գյումրի-Արթիկ ճանապարահատվածի 4-րդ կիլոմետրին Արթիկ-Փանիկ-Գյումրի երթուղին սպասարկող Газель մակնիշի 1825 L համարանիշի միկրոավտոբուսի հետևի ձախ անիվը ընթացքի ժամանակ պոկվել է: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, ըստ նախնական տեղեկությունների՝ զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ եթե այս անգամ վիրավորներ չեղան, ապա մյուս անգամ չի բացառվում, որ դեպքը տեղի կունենա մարդաշատ վայրերում և կոչ արեցին երթուղին սպասարկող չինովնիկներին մեքենաների հատուկ տեխնիկական ստուգումներ անցկացնել: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Լուսանկարները և տեսանյութը՝ Հարութ Համբարյանի
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը