Շաբաթ օրը Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Արագածոտնի մարզի ՀՀԿ-ական գյուղապետերի ու կուսակցության տարածքային ցուցակով առաջադրված թեկնածուների հետ։ Համայնքապետերը խնդրահարույց հարցեր ու դժգոհություններ են արտահայտել, մասնավորապես, ներկայացնելով, որ իրենց ընտրատարածքում բավականին անհասկանալի իրավիճակ է ստեղծվել, գործող ՀՅԴ-ական մարզպետը մի կողմից է փորձում ճնշումներ գործադրել, մյուս կողմից ՀՀԿ-ի թեկնածուներն են։
Պատգամավոր ու միեւնույն ժամանակ թեկնածու Մնացական Մնացականյանը գերազանցել է բոլորին, նա Սերժ Սարգսյանին բողոքել է, որ համայնքապետերին ուղղորդում են նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի եղբոր համար աշխատել, մեկ ուրիշ թեկնածուն դատախազի աջակցություն ունի, երրորդը՝ ազդեցիկ բարձրաստիճան պաշտոնյայի, ինքն էլ մնացել է առանց աջակցության:
«Ինչ անեմ, ես էլ գնամ Պուտինին ասեմ ինձ աջակցի»,- հումոր է արել Մնացականյանը, ինչը նախագահի կողմից լավ չի ընկալվել հակադարձ հեգնանք է հնչել․«Չէ, ավելի լավ ա հասի Օբամային»։
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը