«Փաստ» օրաթերթը գրում է. «Մամուլը գրել է, որ Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքի ավագանին որոշել է Հանրապետական կուսակցությանը եւ ՀՀԿ–ական պատգամավոր, պատգամավորության թեկնածու Նահապետ Գեւորգյանին (Նովո) համայնքային սեփականություն հանդիսացող շինությունից նախընտրական շտաբի համար անհատույց տարածք հատկացնել: Ըստ այդմ՝ Սարդարապատի Աբովյան 72 հասցեում գտնվող համայնքային շինությունից 40 քմ տարածք անհատույց հատկացվել է ՀՀԿ–ին, իսկ Նահապետ Գեւորգյանին՝ 20 քմ:
«Լավ են արել, ճիշտ են արել, ի՞նչ կա: Ոչ թե մենակ իմ համար ա ավագանին որոշում կայացրել, այլ որ թեկնածուն որ ցանկություն ունենա, կտրամադրեն անվճար»,– «Փաստի» հետ զրույցում հայտարարեց Նահապետ Գեւորգյանը: Հետաքրքրվեցինք, թե արդյոք Նահապետ Գեւորգյանն անվճար տարածքի կարիքն ուներ: «Ես անկեղծ ասած դրա կարիքը չունեի, բայց քանի որ ավագանին նման որոշում ա կայացրել... մնացածներն էլ թող դիմեն, որոշումը կստանան»,– ասաց Գեւորգյանը:
Դիտարկմանը, թե այդպիսով անհավասար պայմաններ են ստեղծվել իր ու մյուս թեկնածուների միջեւ, Նահապետ Գեւորգյանը չպատասխանեց. «Ցտեսություն ձեզ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը