Բժիշկը Մեսսիի մասին
Կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիին վիրահատած բժիշկ Ֆրանսիսկո Ռուիս Մարսելյանը հայտնել է, որ ֆուտբոլիստը շուտով դաշտ դուրս կգա: Այնուհետև նա խոսել է ֆուտբոլիստի մարդկային որակների մասին. «Մեսսին բացառիկ խաղացող է, ով մարդկային յուրօրինակ որակներ ունի և անչափ պարզ է»: Հիշեցնենք, որ փետրվարի 9-ին Մեսսին երիկամների վիրահատության է ենթարկվել:
