« ՀՀԿ նախընտրական ծրագիրը հավակնոտ է, իրատեսական, բայց ոչ գայթակղիչ:Մենք չենք խոստանում, որ ապրիլի 3-ին ամեն ինչ լավ է լինելու, զարթնելու ենք, ու արև է լինելու, մեր սառնարանները լցված են լինելու, կաշառակերները վերանալու են, և այլն: Մենք ուղղակի խոստանում ենք, որ քրտնաջան աշխատելու ենք, ընդ որում՝ ինչքան շատ աշխատող լինի, այնքան շուտ ենք արդյունքի հասնելու»,- հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Ավան վարչական շրջանում կազմակերպված նախընտրական քարոզարշավի ժամանակ:
« ՀՀԿ-ն այլ քաղաքական ուժերից տարբերվում է նրանով, որ համարձակ ասում է՝ մենք սխալվել ենք: Գուցե մեկ ուրիշն էլ է ասել, ես չեմ լսել: Գոնե մեր փորձը՝ այդ օբյեկտիվ սխալների մեջ ընկնելու, ավելի մեծ է, որ հերթական անգամ այդ թակարդը չընկնենք: Առանձին քննարկումների ժամանակ ՀՀԿ-ի ներքին քննադատությունը կարող է շատ ավելի սուր լինել, քան արտաքինը: Մենք ասել ենք, որ փոխվելու ենք ու փոխելու ենք, և ընդ որում՝ քայլեր ենք արել, որոնք հուշում են, որ գնում ենք այդ ուղղությամբ: Մենք ունենք ծրագիր, որը վերաբերում է բոլոր ոլորտներին, մենք մեր ձևակերպումն ենք տվել Արցախի հարցի նկատմամբ: Ո՞վ է ասել, որ կուսակցության ծրագրի մեջ թիվ պետք է լինի, դա միջին վիճակագրական հաշվետվությո՞ւն է: Ով ասում է՝ իրենց մոտ թիվ չկա, ես էլ ասում եմ՝ մեզ մոտ ամենաշատն է թիվը»,ասաց նա:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը