Հզոր պայթյուն Քաբուլում. կա զոհ
Reuters լրատվական գործակալությունը՝ հղում անելով Աֆղանստանի ներքին գործերի նախարարության հայտարարությանը հայտնում է,որ Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում ոստիկանական բաժանմունքի հարակից տարածքում հզոր պայթյուն է որոտացել, որի արդյունքում մեկ մարդ զոհվել է, ևս 8 մարդ տարբեր աստիճանի վնասվածք է ստացել: Պայթուցիկ սարքը պայթեցրել է մահապարտ ահաբեկիչը: Ահաբեկչության թիրախը եղել է փողոցով անցնով միկրոավտոբուսը, որի մեջ եղել են մասնավոր հեռահաղորդակցման ընկերության աշխատակիցները:
