Երեկ՝ մարտի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի 33 շենքի մոտ գտնվող ավտոտնակում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի վայր է ժամանել Հրազդանի թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով: Հրշեջները մարել են ավտոտնակում առաջացած հրդեհը, իսկ հետո պարզվել է, որ ներսում այրվել է Nissan X-trail մակնիշի 35 DV 936 համարանիշի ավտոմեքենան, կենցաղային իրեր, հնամաշ անվադողեր, ավտոմեքենայի պահեստամասեր, տանիքի փայտյա կառուցատարրերը, փայտյա դուռն ու 2 պատուհանը: Ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան պատկանում է Բենյամին Հակոբյանին, իսկ ավտոտնակը՝ Գևորգ Պողոսյանին: Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով, զոհեր և վիրավորներ չկան: Թե ինչն է եղեկ հրդեհի պատճառը՝ պարզ կլինի մի շարք փորձաքննություններ նշանակելուց հետո:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը