Հետաքննությունը դեռեւս հիմքեր չի առաջադրել՝ Ալեքսանդր Լապշինին մեղադրելու համար. փաստաբան
Ալեքսանդր Լապշինի փաստաբան Էդուարդ Չերնինը հայտնել է, որ Լապշինի գործի հետաքննությունը երկու ամիս կտեւի, քանի որ հետաքննությունը դեռեւս մեղադրանքի համար հիմքեր չի առաջադրել Բաքվում կալանքի տակ գտնվող բլոգեր Ալեքսանդր Լապշինին: «Մեր ձեռքում նյութ չկա՝ ինչ-որ բանի դեմ բողոքելու համար, և հետաքննությունը կտեւի առնվազն մեկ- երկու ամիս: Լապշինը հանրությանը սպառնալիք չի ներկայացնում եւ կարող էր կալանքից ազատ արձակվել հետաքննության ժամանակ: Բայց մյուս կողմից՝ որտե՞ղ նա կարող է մնալ Բաքվում՝ չէ՞ որ նա այստեղ տուն ու հարազատներ չունի, որոնց կարելի էր հանձնել նրան եւ հսկողության տակ պահել»,-ասել է Չերնինը:
