Ստամբուլում կալանավորված լրագրողի հետ հյուպատոսների հանդիպումը թույլ չեն տալիս
Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչ Մարտին Շեֆերը տեղեկացնում է, որ Ստամբուլում կալանավորված լրագրողի հետ հյուպատոսների հանդիպումը թույլ չեն տալիս: Այս մասինփոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ նշելով, որ կանցլեր Անգելա Մերկելը Անկարայից պահանջել է ազատել Յուջելին եւ պահպանել լրատվամիջոցների ազատությունը: Հիշեցնենք, որ Բեռլինի եւ Անկարայի միջեւ հարաբերությունները լարվել են գերմանացի լրագրողին կալանավորելուց հետո: Թուրքիայի իշխանությունները նրան կասկածում են ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու մեջ:
