«Ելք» դաշինքից թիվ 3 ընտրատարածքում առաջադրված Արայիկ Հարությունյանն այսօր Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ քարոզարշավի ընթացքում առկա խնդիրները հիմնականում լուսաբանվում են լրատվական հաղորդումներում, որտեղ փորձ է արվում պահպանել հավասարակշռությունը, մինչդեռ բանավեճերի համար եթերները փակ են:Նա նշեց, որ ամենալավ սահմանադրության դեպքում էլ ՀՀԿ-ն ընտրությունները կանցկացնի խախտումներով: Հանրապետական կուսակցությունը քաղաքական կամք չունի իր ռեյտինգային ցուցակով չառաջադրելու այն անձանց, որոնք ճնշումներ են իրականացնում, ցուցակներ կազմելով եւ շուտով ընտրակաշառք կբաժանեն:
Հանրապետական ցուցակով թիվ 7 ընտրատարածքում առաջադրված Արագած Ախոյանը թույլ ելույթ համարեց նրա ասածները. «Թուլություն է ի սկզբանե մեղադրել իշխող կուսակցությանը: Փաստերով խոսե՛ք: Եթե ի սկզբանե խոսում եք ինչեր կանեն, կլինի, ուրեմն՝ անիմաստ է: Եթե խոսում եք ընտրակաշառքից, ուրեմն՝ հայտարարում եմ՝ ընտրակաշառքը հորինել է ընդդիմությունը: Այնպիսի թվերից են խոսում եւ գցել են այս խեղճ ժողովրդի, կոպիտ ասած, ջանին, որ անհնար է: Ասում են՝ ճի՞շտ է, որ 30, 40, 100 մինչեւ 500 դոլար փող եք տալիս, ասում եմ՝ հա՛, ընդդիմությունը տալիս է: Ընդդիմության քայլերի վերաբերյալ կարելի է լավ երգիծական գիրք գրել նախընտրական քարոզարշավի մասին, էսքան խոստումներ, սեփական տեսակետը իրականության տեղ են առաջադրում»:
Արայիկ Հարությունյանն էլ ասաց. «Երգիծական գիրք գրեք ձեր պատգամավորների՝ Առաքել Մովսիսյանի, Սամվել Ալեքսանյանի եւ մնացածի մասին»:
Սակայն Արագած Ախոյանը ընդհատեց նրան. «Անուններ մի՛ տվեք: Կարծում եմ՝ մեկը հենց դուք կխնդրեիք, որ գային ձեր ռեյտինգային ցուցակ»:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը