Հարցին միջամտել է ՆԱՏՕ-ն
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը կոչ է արել Հյուսիսատլանտյան դաշինքի երկու անդամներին` Թուրքիային և Նիդերլանդներին նվազեցնել ճնշումը: Այս մասին հայտնում է Reuters-ը: «Ես կոչ եմ անում բոլոր դաշնակիցներին ցուցաբերել փոխադարձ հարգանք, լինել հանգիստ և չափավոր մոտեցում ցուցաբերել»,-ասել է Ստոլտենբերգը: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ լարվածությունը թուլացնելու հարցում կարևոր է կենտրոնանալ այն ամենի վրա, ինչը միավորում է դաշինքի անդամներին:
