Քարոզարշավն իրականացվում է անվստահության մթնոլորտում. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրեն
ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների (ԺՀՄԻԳ) գրասենյակի տնօրեն Մայքլ Ջորջ Լինքը անհանգստացած է Թուրքիայում ապրիլի 16-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեին ընդառաջ արդար քարոզարշավի հարցում սահմանափակումների աճի առնչությամբ: Այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle պարբերականը: Լինքը նշել է, որ քարոզարշավն իրականացվում է անվստահության մթնոլորտում, իսկ ընդդիմադիր գործիչների նկատմամբ սպառնալիքներն ավելանում են: Այսպիսով հանրաքվեի ընթացքին հետևելու նպատակով Անկարա են ուղարկելու 10 հոգուց բաղկացած դիտորդական առաքելություն, իսկ ողջ երկրի տարածքում հանրաքվեին հետևելու է 26 դիտորդ:
