Հայտնի է Ռուսաստանի և Իրանի նախագահների հանդիպման օրը
Ռուսաստանի եւ Իրանի նախագահների հանդիպումը կկայանա մարտի վերջին Մոսկվայում: Այդ մասին լրագրողներին հայտնել է Իրանի տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների նախարար, ռուսիրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մահմուդ Վայեզին: Նախարարի խոսքով՝ ներկայում հանդիպումը նախապատրաստվում է, ձեւավորվում է օրակարգը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
