Այս գիշեր Արարատի բաժնի ոստիկանները խուզարկություն են կատարել Արևշատ գյուղի բնակիչ Գեղամ Հակոբյանի բնակարանում, ապա բերման ենթարկել նրան: Հակոբյանն Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանի թիմակիցներից է: ArmLur.am-ին հաջողվեց զրուցել Գեղամ Հակոբյանի եղբոր՝ Ալբերտ Հակոբյանի հետ, ով մեզ հայտնեց, որ կոնկրետ բան չի կարող ասել տեղի ունեցածի մասին: «Իրեն բերման են ենթարկել ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու համար: Ես ավել ոչ մի բանից տեղյակ չեմ: Իմ եղբայրը ոչ մի բան չունի: Մի հատ վարձակալած կլուբ ուներ, հիմա թողել ա, քանի որ տուգանել էին: Հիմա գործը դրա վրայով է: Այդ կլուբն ուրիշ մարդ է աշխատեցնում»,- պատմեց նա: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ ՔԿ փոխանցմամբ` նախնական տվյալներով՝ 2016թ. մարտի 6-ից մինչև 2017թ. հունվարի 16-ը ներառյալ, Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Մյասնիկյան փողոցի 137ա հասցեում վարձակալված տարածքն օգտագործվել է որպես ամենօրյա գիշերային ակումբ՝ («Ամորե» գիշերային ակումբ)՝ առանց պետական գրանցման և առանց ՊԵԿ հարկային տեսչության որևէ ստորաբաժանումում հաշվառվելու և զբաղվել հեստապար ունեցող հանրային սննդի կազմակերպմամբ, որտեղ առանց որևէ գրավոր աշխատանքային պայմանագրի ներգրավվել են մոտ մեկ տասնյակ աշխատակիցներ։ Նշված գործողությունների հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի վնաս: 2017թ. մարտի 13-ին Գ.Հակոբյանը ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 322-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու կասկածանքով: Նախաքննությունը շարունակվում է:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը