Թուրքիան Ադրբեջանին մատակարարել է անօդաչու սարքեր ոչնչացնող համակարգ
Trend գործակալությունը հայտնում է,որ թուրքական Harp Arge ընկերությունը Ադրբեջանին է վաճառել Drone Killer սպառազինության համակարգը, որը նախատեսված է անօդաչու թռչող սարքերը ոչնչացնելու համար:Տվյալ գործարքը Ադրբեջան ռազմական համակարգեր արտահանելու Harp Arge ընկերության առաջին փորձն է: Հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ սպառազինության այս համակարգը հաջող կերպով փորձարկվել է ադրբեջանական ուժային կառույցներում: Անօդաչու թռչող սարքերի ոչնչացման համար նախատեսված Drone Killer զենքը կիրառում է գերարագ էլեկտրամագնիսական խափանումներ՝ 2.4 և 5.8 հերց հաճախականությամբ, որպեսզի խախտի անօդաչու սարքի և կառավարման կենտրոնի միջև կապը:
