Ընդդիմությունը հրաժարվել է մասնակցել Սիրիային նվիրված հանդիպմանը
ՌԻԱ Նովոստիին պատվիրակության ներկայացուցիչ Ուսամա Աբու Զեյդը հայտնել է,որ զինված ընդդիմությունը չի մասնակցելու Աստանայում Սիրիային նվիրված հանդիպմանը: «Մեր հայտարարությունը շատ հստակ էր. զինված խմբավորումները չեն պատրաստվում մասնակցել Աստանա-3-ին, քանի որ առայժմ չեն կատարվում կրակի դադարեցման խոստումները»,-ասել է Աբու Զեյդը: Աստանայի գործընթացի շրջանակներում Սիրիային նվիրված բարձր մակարդակի հերթական միջազգային հանդիպումը կսկսվի մարտի 14-ին:
