Ռուսաստանին ձեռնտու չէ ԼՂ հակամարտության սրացումը։ Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է Վալդայ» միջազգային բանավեճային ակումբի Զարգացման և աջակցության հիմնադրամի գիտական տնօրեն Ֆյոդոր Լուկյանովը։ Նա նշել է, որ ռազմական գործողությունների վերսկսման պարագայում Ռուսաստանը կմիջամտի, սակայն ռազմական միջամտություն չի դիմի, մինչև այդ լոկալ հիմնախնդիրը չլուծվի։
«Ռուսաստանը միանշանակ կմիջամտի՝ փորձելով դադարեցնել գործողությունները, հրավիրել համանախագահների ուշադրությունը իրավիճակին: Որեւէ արտաքին շահագրգռվածություն չեմ տեսնում հակամարտության սրացման հարցում:
Ռուսաստանի համար դա միանշանակ ծայրահեղ վնասաբեր եւ անպետք մի բան է: Ինչ վերաբերում է այլ ուժերին, ապա ԱՄՆ-ն, օրինակ, զբաղված է իր գործերով, Թուրքիան՝ նույնպես, որի դիրքորոշումն արդեն իսկ պարզ է, դժվար թե ուղղակիորեն միջամտի, քանի որ ավելի կարեւոր գործեր ունի»,- նշեց նա:
Դիտարկմանը, թե ինչպե՞ս են զարգանում հարաբերությունները Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան երկրների միջև և արդյոք Ռուսասատանի համագործակցությունը այդ երկրների հետ չի վնասում Հայաստանին, Լուկյանովն ընդգծեց, որ Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան միություն գոյություն ունենալ չի կարող:
Նա հավելեց, որ վերը նշված երկրները ոչ մի դեպքում չեն կարող գործընկերներ լինել, մինչդեռ հնարավոր է, որ որոշակի ժամանակաշրջանում նրանց տեսակետները որևէ հարցի լուծման շուրջ համընկնում են, և նրանք միասին արդյունավետ լուծում են գտնում:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը