Tert.am-ի հետ զրույցում Ֆրանսիայում հայկական ընկերությունները համակարգող խորհրդի նախագահ Մուրադ Փափազյանը խոսել է Ֆրանսուա Օլանդի ու Սերժ Սարգսյանի բանակցությունների մասին:Ֆրանսիայի և Հայաստանի նախագահների հանդիպմանը քննարկվեց նաև արցախյան հակամարտությանը վերաբերող հարցեր: Այս մասին խոսելիս Մուրադ Փափազյանը նշեց, որ հստակ է Ֆրանսուա Օլանդի դիրքորոշումը՝ Մադրիդյան սկզբունքները պետք է հարգվեն:«Ինքը ցանկություն է հայտնել, որ հասնենք Արցախի ինքնորոշման հանրաքվեին: Այնուհետև Արցախի շուրջ եղած հինգ տարածքներն Ադրբեջանին հանձնելուն, ոչ թե յոթ, այլ հինգ:
Սա Օլանդի ծրագիրն է, նա դա է առաջարկում բանակցող կողմերին, բայց թե դա ընդունելի՞ է, միայն Արցախի ժողովուրդը կարող է որոշել, սա մենք չենք կարող որոշել: Դրա համար ենք մենք պնդում, որ Արցախի իշխանությունները պետք է բանակցությունների մաս կազմեն», ասաց նա:Մուրադ Փափազյանն անդրադարձավ Մարտի 14-ին Ադրբեջանի նախագահի՝ Ֆրանսիա այցին: Համաձայնեց, որ պատահական չէ, որ Հայաստանի նախագահի այցից հետո Ադրբեջանի նախագահն է այցելում Փարիզ: «Ադրբեջանի նախագահը նաև Արցախյան հակամարտությանը վերաբերող օրակարգով է գալու Ֆրանսիա: Ֆրանսիան ցանկանում է իր դերը խաղալ, իսկ դրա համար պետք է երկու երկրների ղեկավարների հետ էլ բանակցություններ ունենա, և նաև, նույնիսկ եթե անգամ մենք մի քիչ նեղված ենք այդ իրականությամբ, պետք է հարգենք Ֆրանսիայի որոշումը», ասաց նա:
«Օլանդն իր նախագահության ժամկետը մայիսին կավարտի: Իր խնդիրն է, որ նաև Արցախյան հակամարտության լուծումը գտնվի», նշեց Մուրադ Փափազյանը:Նա նաև կարևորեց Ֆրանսուա Օլանդի խոսքը, որ պետք է պատժվի հարձակվող կողմը: «Ինքը կողմ է, որ սահմանին վերահսկողական մեխանիզմները լինեն, որ իմանան, թե ով խախտեց հրադադարի ռեժիմը», ասաց նա:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը