Օդերևութաբանները նախազգուշացրել են
Նյու Յորք նահանգի օդերեւութաբանների կանխատեսումների համաձայն, մարտի 14-ին սպասվում է բուք, որն իր հետ կբերի 30-ից մինչեւ 45 սանտիմետր ձյուն: Ինչպես գրում է The New York Times-ը, ԱՄՆի Ազգային օդերեւութաբանական ծառայությունը (NWS) հյուսիսարեւելյան նահանգների ափամերձ տարածաշրջանների բնակիչներին նախազգուշացրել է ձյան առատ տեղումների եւ քամու՝ վայրկյանում մինչեւ 27 մետր պոռթկումների մասին: Ձյան տեղումներ կգրանցվեն Վաշինգտոնում, Բալթիմորում եւ Ֆիլադելֆիայում: Բոստոնում, ինչպես եւ Նյու Յորքում ավելի բարդ իրավիճակ է սպասվում, հաղորդել է «Ինտերֆաքս»ը:
