Երեկ՝ մարտի 12-ին, վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասի բնակիչ, 27-ամյա Սուրեն Բդոյանը Գյումրի քաղաքի Հաղթանակի պողոտայի թիվ 44/8 հասցեի դիմաց իր վարած Mercedes մակնիշի 93 VV 888 համարանիշի ավտոմեքենան կայանելու ընթացքում վրաերթի է ենթարկել ավտոկանգառի հսկիչ, Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասի բնակիչ, 65-ամյա Սաշիկ Բաղդասարյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդ Ս. Բդոյանը, ով աշխատում է «Ագբա-Կրեդիտ Ագրիկոլ» բանկի Գյումրիի մասնաճյուղում՝ որպես դրամարկղի վարիչ, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է Գյումրու հիվանդանոց, որից հետո ինքնակամ ներկայացել է ոստիկանության Կումայրիի բաժին։ Փաստի առթիվ Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչ Պապոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը