ԵՄ-ի վրա է բարդել ահաբեկչության տարածման մեղքը
Sana գործակալությունը հայտնում է,որ Սիրիայի և Մերձավոր Արևելքի պետությունների հանդեպ Եվրոպայի մի շարք երկրների սխալ քաղաքականությունը հանգեցրել է տարածաշրջանում ահաբեկչության տարածմանը,ասել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Եվրախորհրդարանի պատվիրակության հետ հանդիպման «Եվրոպայի երկրների քաղաքականությունը, որը կայանում է Դամասկոսի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների սահմանման մեջ, հանգեցրել է նրան, ինչը մենք այսօր տեսնում ենք. ահաբեկչության տարածում և մեծ թվով փախստականների հոսք դեպի այդ երկրներ:Արևմտյան հասարակությունը կորցրել է հավատը ԶԼՄ-ների հանդեպ։ Արդյունքում դա նպաստել է եվրոպացի խորհրդարանականների կողմից Դամասկոս կատարվող այցերի ավելացմանը։ Եվրախորհրդարանի պատգամավորները ցանկանում են ծանոթանալ իրավիճակին և իրենց ժողովուրդների ներկայացնել իրական պատկերը»,-հավելել է Ասադը։
