Թրամփը շատ պրագմատիկ է. Պեսկով
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բավական պրագմատիկ է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև երկխոոթյան անհրաժեշտության մասին խոսելու համար: Այս մասին նա ասել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը CNN-ին տված հարցազրույցում: Հարցին, թե ինչպես է անցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցը, Պեսկովն ասել է. «Նա շատ պրագմատիկ է, ես նկատի ունեմ նախագահ Թրամփին: Նա չի թաքցնում, որ շատ բաներում համաձայն չէ Ռուսաստանի հետ, բայց նա բավական պրագմատիկ է հասկանալու համար, որ մենք պետք է խոսենք, որ մենք պետք է երկխոսություն սկսենք, մենք պետք է համեմատենք մեր դիրքորոշումները՝ ընդհանուր դիրքորոշումներ գտնելու համար»,- հայտարարել է Պեսկովը:
