Սկանդալը շարունակվում է. Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը չեղարկել է Շվեյցարիա կատարելիք այցը
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հետաձգել է Շվեյցարիա այցը: Այս մասին հայտնում է Sonntags Zeitung պարբերականը: Հիշեցնենք, որ ավելի վաղ Նիդեռլանդների իշխանություններն արգելել էին Չավուշօղլուի ինքնաթիռին վայրէջք կատարել Ռոտերդամում, որտեղ նա պատրաստվում էր հանդես գալ միտինգին՝ նվիրված Թուրքիայի Սահմանադրության փոփոխություններին:
