Երեկ՝ մարտի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում բախվել են Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա թաղամասի բնակիչ, 27-ամյա Գրիգոր Գրիգորյանի վարած Nissan March մակնիշի 35 DC 103 համարանիշի և Լոռու մարզի Կողես գյուղի բնակիչ, 57-ամյա Սարգիս Մկրտչյանի վարած УАЗ 460 մակնիշի 77 RQ 775 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով վերջինը կողաշրջվել է։ Վթարի հետևանքով УАЗ-ի ուղևորուհիներ՝ Նվարդ գյուղի բնակիչներ, 28-ամյա Աշխեն Խաչատրյանն ու 49-ամյա Մարինե Ղազարյանը քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել են Ալավերդու բժշկական կենտրոն։ Ա․ Խաչատրյանը ստանալով առաջին բուժօգնություն դուրս է գրվել Ալավերդու բժշկական կենտրոնից, իսկ Մ․ Ղազարյանը հոսպիտալացվել է։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները, դասակի հրամանատար Սմբատ Նորեկյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ Լեռնիկ Գիգոլյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության ավագ քննիչ Դավիթ Դավթյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ավագ քննիչ Դ. Դավթյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը