Սկառլետ Յոհանսոնը ծաղրել է Իվանկա Թրամփին. տեսանյութ
Ամերիկացի հայտնի դերասանուհի Սկառլետ Յոհանսոնը ծաղրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դստերը՝ Իվանկա Թրամփին երգիծական Saturday Night Live ծրագրում: Հոլիվուդյան աստղը Իվանկայի դերում է ներկայացել գոյություն չունեցող Complicit օծանելիքի գովազդում՝ Իվանկային մեղադրելով կեղծավորության մեջ:
