Այսօր՝ մարտի 12-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում, 54-ամյա Դավիթ Թադևոսյանը իր վարած 82 FF 001 համարանիշի մարդատար ավտոբուսով Իջևան քաղաքի Երևանյան փողոցում բախվել է կայանված վիճակում գտնվող ЗИЛ մակնիշի 19 ԼՏ 687 համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ЗИЛ-ն էլ առաջ ընթանալով՝ բախվել է նույն հատվածում կայանված Mitsubishi Montero մակնիշի 34 TD 017 համարանիշի ավտոմեքենային: Վթարի հետևանքով ավտոբուսի ուղևոր, Շիրակի մարզի Հառիճ գյուղի բնակիչ, 56-ամյա Վարդան Ծահրադյանը,, ЗИЛ-ի վարորդ 41-ամյա Վերվիկ Գրիգորյանը և փողոցով այդ պահին անցնող, Տավուշի մարզի Կոթի գյուղի բնակիչ, 60-ամյա Հերիքնազ Ջանվելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Իջևանի բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Ղալթախչյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Իջևանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ քրեականա հետախուզության բաժնի օպերլիազոր Ա. Աստանյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչ Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ բախումից հետո ЗИЛ-ը հայտնվել է հետիոտնի համար նախատեսված վայրում՝ փակելով «Ելք» դաշինքի շտաբի մուտքի դուռը, իսկ թափքն էլ կողշրջվել է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը