Մոսուլում հայտնաբերվել է զանգվածային գերեզմանոց
Ինչպես տեղեկացնում է BBC-ն, Իրաքի կառավարական ուժերի զինվորները Մոսուլ քաղաքի թաղամասերից մեկում,Բադուշ բանտի մոտակայքում, որը կառավարական ուժերին օրեր առաջ է հաջողվել ազատագրել իսլամիստներից , եղբայրական գերեզման են հայտնաբերել` հարյուրավոր մարդկանց մնացորդներով:Նրանց հավանաբար, սպանել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները:
Դեռևս հայտնի չէ, թե քանի մարմին կա զանգվածային գերեզմանում:
