«ՌԻԱ Նովոստին» հայտնում է,որ ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Բոգդանովը հայտարարել է, որ Ռուսաստանը կցանկանար ԱՄՆի հետ համատեղ ամրապնդել երկու երկրների առաջատար դերը Մերձավոր Արևելքի անվտանգության խնդրի լուծման գործում:
«ՌԴ-ում սպասում են ամերիկյան վարչակարգում նոր մարդկանց նշանակմանը, ովքեր կզբաղվեն պրակտիկ հարցերով, այդ թվում՝ նաև սիրիական խնդրի կարգավորմամբ: Համագործակցությունն անհրաժեշտ է Սիրիայում ռազմական գործողությունները դադարեցնելու, ահաբեկիչների դեմ պայքարելու և Սիրիայի բնակչությանը հումանիտար օգնություն ցույց տալու համար»,-շեշտել է փոխնախարարը և Մերձավոր Արևելքում առկա խնդիրների կարգավորման գործում կարևորել է ոչ միայն երկկողմ, այլև միջազգային համագործակցության դերը:
«Մենք այսպես կոչված աստանայական գործընթացի մեջ ենք. Աստանայում անցկացվող հանդիպումներում, որտեղ մեծ դեր են կատարում Ռուսաստանը և Թուրքիան, միացել են նաև Իրանը, Հորդանանը»,ասել է նա:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը