« Վերջին 5 տարվա ընթացքում չի եղել Պաշտպանության որեւիցե մի նախարար, որի գործունեության ընթացքում այդ վզինված ուժերում հասարակական եւ քաղաքացիական-ժողովրդավարական վերահսկողություն օրգանները այդքան շատ գործունեություն իրականացրած լինեն:Նրանք կողքից շատ դեպքերում օգնել են բանակի ղեկավարությանը՝ բացահայտել եւ բացահայտված այդ գործերի վերաբերյալ համապատասխան որոշումներ ընդունել, քրեական գործեր հարուցել: Գոյություն ունի նաեւ Պաշտպանության նախարարի անձնական վերահսկողական օրգանները: Որեւիցե մի նախարարի ժամանակ, հարգանք տածելով բոլորի նկատմամբ, այդքան բացահայտումներ չեն եղել իմ ենթակա այդ կառույցներում, որքան իմ ժամանակ: Այդ բացահայտումներից ես համապատասխան որոշումներ եմ ընդունել»,- Ավան վարչական շրջանում քարոզարշավից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Պաշտպանության նախկին նախարար, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամ Սեյրան Օհանյանը:
« Ես համապատասխան աշխատանքներ եմ տարել կոռուպցիոն ռիսկերի բացահայտման առումով՝ կադրային քաղաքականություն, սոցիալական խնդիրներ, բնակարանների հատկացումներ, նաեւ՝ զոհված, հաշմանդամ դարձած զինվորների բնակարանային պայմանների բարելավման համար դրամական փոխհատուցումները: Զորակոչի առումով իմ ժամանակ հեղափոխություն է եղել՝ նախկին տարիներով եկած՝ մինչեւ ինձ եկած կոռուպցիոն ռիսկերը գրեթե հավասարվել է մինիմումի և այսօր զինակոչն իրականացնում ենք վիճակագրությամբ»,հավելել է նա:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը