Նիդեռլանդները թույլ չի տվել Չավուշօղլուին տեղափոխող ինքնաթիռին վայրէջք կատարել
Ինչպես հայտնում է Reuters-ը, Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռուտեն արգելել է Թուրքայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մևլութ Չավուշօղլուին տեղափոխող ինքնաթիռին վայրէջք կատարել երկրի տարածքում ՝ նշելով, որ Չավուշօղլուի այցը սպառնում է խախտել հասարակական կարգ ու կանոնը:
Ավելի վաղ Չավուշօղլուն ասել էր, որ, անկախ իր դեմ սահմանված արգելքից, ինքը կմեկնի Ռոտերդամ ու Թուրքիայիում իրականացվելիք սահմանադրական բարեփոխումների թեմայի վերաբերյալ հանրահավաք կկազմակերպի տեղի թուրքերի հետ: Նիդեռլանդների վարչապետը նշել է, որ թուրքական կողմը սպառնացել էր Չավուշօղլուի այցն արգելելու դիմաց պատժամիջոցներ սահմանել.«Նրանց հետ խելամիտ լուծմանը հանգելն անհնարին է»: