Կալանավորները պատանդ են վերցրել բանտի ղեկավարին
ТАСС-ը փոխանցում է,որ Մեքսիկայի հարավում գտնվող Օախակա նահանգի Մատիաս-Ռոմերո քաղաքի բանտի ղեկավարը պատանդ է վերցվել բանտարկյալների կողմից և պահանջում են, որ բանտապետի փոխարեն այդ պաշտոնին նշանակվի մեկ այլ մարդ: Թեև բանտում զանգվածային անկարգությունների վերաբերյալ տեղեկություն չի ստացվել, տարածքում գործում են զինված ուժերի ստորաբաժանումներ՝ իրավիճակի կտրուկ սրման դեպքում համապատասխան գործողություններ իրականացնելու համար:
