«Արտաքին այն ուժը, խաղացողը, որը կարող է լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, Մոսկվան է։ :Ցավալի է, տխուր, որ ղարաբաղյան հակամարտությունը դեռևս շարունակվում է, իսկ Արևմուտքն իր մեջ ուժ չի գտնում ազդել հակամարտության վրա»,-«Վալդայ» ակումբի արտագնա նիստում, որն անցկացվում է Երևանում, լրագրողների հետ զրույցում ասաց Գերմանա-ռուսական ֆորումի գիտական տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Ռարը։
«Կարծում եմ, որ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն այս տարածաշրջանից բավականին հեռու են, և Ռուսաստանն է այն ուժը, որը կարող է լուծել ղարաբաղյան հակամարտությունը:Հիմնահարցի կարգավորման մի քանի պահեր են եղել, որոնք բաց են թողնվել»,- ասաց Ալեքսանդր Ռարը:
«Ցավոք, Գերմանիան էլ աչքաթող արեց ԵԱՀԿ-ում իր նախագահությունը»,- ավելացրեց Ալեքսանդր Ռարը։
Հարցին, թե հնարավո՞ր է, որ հակամարտության գոտում վերսկսվի ռազմական գործողությունների փուլը, ինչպես դա եղավ անցած տարվա ապրիլին, նա պատասխանեց.«Իմ կարծիքով միջազգային հանրության միջամտության արդյունքում կողմերը հասկանում են, որ պատերազմելը լուծում չէ և հարկավոր է որոնել փոխզիջումներ»:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը