Դեռևս չեն որոշել՝ ինչ անել Կիմ Չեն Նամի մարմնի հետ
Gazeta.ru-ն փոխանցում է Մալայզիայի իշխանությունները դեռևս չեն որոշել, թե ինչ են անելու Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի սպանված եղբոր՝ Կիմ Չեն Նամի մարմնի հետ։ Երկրի առողջապահության փոխնախարար Խիլմի Յահայան պատմել է, որ դատաբժշկական փորձաքննությունն ավարտվել է մարտի 10-ին, որից հետո ոստիկանությունը Նամի մարմինը հանձնել է երկրի առողջապահության նախարարությանը: Երկրի օրենսդրությունը ժամկետային սահմանափակումներ չի սահմանում մահացածի մարմնի արտահանձնման հետ կապված, ընդ որում՝ մարմինը հանձնվում է միայն մտերիմ ազգականներին: «Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ մեզ ժամանակ է պետք որոշում կայացնելու համար», - ասել է մալայզիացի պաշտոնյան:
