Այսօր Սյունիքի մարզի Կապան քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը ներկայացրել է ՀՀԿ նախընտրական ծրագրի դրույթները, նախատեսվող բարեփոխումները և պատասխանել նրանց հուզող մի շարք հարցերի՝ տնտեսական զարգացման, աշխատատեղերի ստեղծման, պետական կառավարման համակարգի բարեփոխման, տարածքային ու համայնքային համաչափ զարգացման վերաբերյալ:
Ինչպես ասել է՝ ՀՀԿ-ն վճռական է եւ հետեւողական: «Հայտարարում ենք, որ ուզում ենք փոխվել, փոխվում ենք ու փոխելու ենք: Մեր տնտեսական զարգացման ծրագրի հիմքում այն գաղափարն է, որ մեր երկրի հիմնական առավելությունը, հիմնական կապիտալը մարդն է՝ իր կարողություններով, ստեղծագործ աշխատանքով, և պետք է բոլոր պայմանները ստեղծենք, որպեսզի մարդը կարողանա իր աշխատանքով իր տունը պահել, իրեն ոչ ոք չխանգարի, արդարություն լինի, աշխատանքն արժանավայել գնահատվի, հնարավորություն տանք նրան, որպեսզի ստեղծի հավելյալ արժեք: Ներկայացրել ենք ծրագրեր ճյուղ առ ճյուղ՝ առողջապահություն, գյուղատնտեսություն, արդյունաբերություն, սոցիալական ոլորտ, կրթություն, նույնիսկ պետական կառավարման համակարգ: Երբ ասում ենք՝ պետք է փոխվենք և մեզանից պետք է սկսենք, առաջին հերթին նկատի ունենք պետական կառավարման համակարգը: Մենք շատ բան ունենք փոխելու, բայց ծրագրի մեջ խուսափել ենք ու չենք գրել արհեստական ու ականջը շոյող ոչ մի բան: Գիտենք՝ ինչ պրոբլեմ ունենք, ինչ հիվանդություն ունենք և ինչպես ենք շարժվելու առաջ: Մեզ սպասվում է քրտնաջան, կանոնավոր, ամենօրյա աշխատանք: Մենք իրականում շանս ունենք որոշ ժամանակ անց ունենալ բարվոք պետություն, որով բոլորս կարող ենք հպարտանալ», - դիմելով ներկաներին՝ ասել է ՀՀԿ առաջին փոխնախագահը:
Ինչպես ասել է՝ ՀՀԿ-ում յուրաքանչյուր ոք կարող է տեսնել իրեն եւ իր տեսակին, ինչը մի կողմից դրական է, մյուս կողմից՝ քննադատությունների առիթ է դառնում:
«ՀՀԿ-ն նաեւ կառավարման մեծ փորձ ունի՝ դրական ու բացասական, իսկ սխալների վրա մենք սովորել ենք, որ նորից նույն թակարդը չընկնենք: ՀՀԿ-ն հայտարարել է, որ փոխելու եւ փոխվելու անհրաժեշտություն կա»,- ասել է Կարապետյանը:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը