Եթե չենք ստեղծում մի իրավիճակ, որը բացառում է պատերազմի վերսկսումը, ուրեմն Ղարաբաղի հաղթանակը դեռ մեր ձեռքում չէ: Այս մասին, այսօր՝ մարտի 11-ին, Արմավիր քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի ցուցակի 3-րդ հորիզոնականը զբաղեցնող, ԱԺ պատգամավոր Լեւոն Զուրաբյանը:Նրա խոսքով, եթե այսօր Հայաստանը չի կարող ստեղծել այնպիսի իրավիճակ, որ բացառվի պատերազմի վերսկսումը, ուրեմն Ղարաբաղի հաղթանակը դեռ մեր ձեռքում չէ:
«Ապրիլյան պատերազմը իրականում զգուշացում էր մեզ, որ մեր անվտանգությունը գնալով ավելի խոցելի է դառնում: Այն փաստը, որ Հանրապետական կուսակցությունն այսօր իր կարգախոսն է ընտրել անվտանգություն ու առաջընթաց, արդեն շատ խոսուն փաստ է, որովհետեւ շատ երկար ժամանակ ՀՀԿ-ն փորձում էր համոզել, որ Ղարաբաղի հարցը լուծած է: Եվ հիմա պարզվում է` այդ ամենը դատարկություն էր, ստախոսություն էր, որ իրականում 18 տարին, որը հետեւել է Տեր-Պետրոսյանի հրաժարականին, այս իշխանության կողմից դարձել են թալանի, կեղեքման տարիներ, եւ մեր անվտանգությունը ոչ միայն չի բարելավվել, այլ հակառակը` մենք հայտնվել ենք շատ ավելի ծանր իրավիճակի մեջ, քան երբեւէ եղել ենք»,- նշեց Զուրաբյանը:
Նրա խոսքով՝ այս տեմպերով եթե շարունակվի, տասը տարի հետո Հայաստանը չի լինելու:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը