Մասիս քաղաքի երաժշտական տանը մեկնարկել են Հայկական վերածնունդ կուսակցության (նախկին ՕԵԿ)ի նախընտրական հանդիպումները։ Տեղեկացնենք, որ մինչ հանդիպումը երաժշտական տուն եկող մարդիկ հիմնականում խումբ-խումբ էին գալիս քայլելով կամ մեքենայով եւ հրաժարվում էին լրագրողների հետ խոսել։ Կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանին ներկաները հոտնկայս դիմավորեցին:
Նախ ելույթ ունեցան Մասիսում առաջադրված թեկնածուները, ապա Բաղդասարյանը, որը հայտարարեց, որ ոչ թե թաղի տղերք ընտրություն է, այլ բարձրադիր իշխանությունների. <Պատգամավորներ ունենք` տարի է խորհրդարանում են, բայց 25 բառ չեն խոսել, գնալով մեր երկրի վիճակը վատանում է, գնալով չքավորությունը զարգանում է, պետք է կանգ առնենք, փոփոխություն է պետք, ու մենք պետք է դառնանք այդ փոփոխության ջատագովը>:
Բաղդասարյանը խոսեց նաեւ ընտրակաշառքների մասին` ասելով, որ առաջին անհրաժեշտության ապրանքները թանկացել են, որպեսզի կարողանան մարդկանց քվեն առնել, սակայն վերջում եզրակացրեց, որ գոնե փողը վերցնելուց հետո մարդիկ ճիշտ ընտրություն կատարեն։ Բաղդասարյանը ներկայացրեց կուսակցության նախընտրական ծրագիրը. <Հայաստանում եթե փող չունես, դատապարտված ես մեռնելու, մենք մերժում ենք դա, մարդը չպիտի մեռնի, որովհետեւ փող չունի>։
Ելույթն ավարտելուց հետո Բաղդասարյանը կոչ արեց ջիգյարով ծափահարել եւ հետնամուտքով արագ հեռացավ։
Սեդա Ղուկասյան
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը